Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Չինաստանի դատարանը լուծում է գտել ամուսնալուծության ժամանակ 29 հավերի բաժանում չկարողացած զույգի խնդրին

12 Օգոստոսի, 2025

default.jpg

Չինաստանի դատարանը հետաքրքիր լուծում է գտել ամուսնալուծված զույգի համար, ովքեր չէին կարողանում բաժանել իրենց 29 հավերը՝ ըստ South China Morning Post-ի։

Հայտնի է, որ Տու ազգանունով գյուղացի կինը և իր ամուսին Յանը երկար տարիներ ամուսնությունից հետո որոշել են ամուսնալուծվել։ Նրանց հիմնական եկամուտը գալիս էր գյուղատնտեսությունից. նրանք պահում էին 53 թռչուն, որոնց մեջ 29-ը՝ հավ, 22-ը՝ սագ, և 2-ը՝ բադ։ Նրանց ընտանիքը չուներ մեծ ակտիվներ․ միակ արժեքավոր ունեցվածքը կառուցած տներ էին։

Երբ հերթը հասավ գույքի բաժանմանը, պարզվեց, որ սագերն ու բադերը հնարավոր է հավասարապես կիսել, բայց խնդիր առաջացավ հավերի պարագայում։ Տուն պնդեց, որ նա է մեծացրել թռչունները և արժանի է մեկ լրացուցիչ հավին։ Յանը, իր հերթին, նշեց, որ նույնպես մեծապես մասնակցել է թռչունների խնամքին։

Զույգը փորձեց համատեղ լուծում գտնել՝ օգտվելով ծնողների օգնությունից, սակայն վերջիններս չկարողացան լուծում առաջարկել։ Երեխաներն էլ չցանկացան միջամտել։ Դատավոր Չեն Ցյանը առաջարկեց երկու վարկած՝ կամ միասին ուտել ավելորդ հավը, կամ գնահատել թռչնին և փոխհատուցել միմյանց նրա արժեքը։

Ամուսինները ընտրեցին առաջին տարբերակը՝ միասին պատրաստելով թռչունին և անցկացրեցին մեկ «հրաժեշտի» ճաշ։ Դատավորը նշում է, որ նմանատիպ լուծումը ոչ միայն իրավական է, այլև համապատասխան է գյուղական ավանդույթներին։ Նա հավելեց, որ գյուղում թռչնաբուծական ակտիվների բաժանումը պահանջում է հաշվի առնել ոչ միայն թռչունների գլխաքանակը, այլ նաև կերի ծախսերը և աճի փուլերը։