Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԲԸՏՄ-ն COP 17-ի նախօրեին օրակարգում ներառել է անազատության մեջ գտնվող վայրի կենդանիների խնդիրը

31 Հուլիսի, 2025

default.jpg

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի նախաձեռնությամբ անցկացվել է մասնագիտական քննարկում՝ կենտրոնանալով ՀՀ-ում առանց համապատասխան թույլտվության պահվող վայրի կենդանիների խնդիրների լուծման ու աշխատանքների պլանավորման վրա։

Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ հանդիպումը կազմակերպվել էր «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի համար ստեղծված կոմիտեի նիստին արձանագրված հարցերի քննարկման նպատակով:

Քննարկման ընթացքում լուսաբանվել են վայրի կենդանիների անհիմն պահման իրավական հարցերը, վերահսկողական մեխանիզմների կատարելագործումը, ինչպես նաև անհրաժեշտությունը բարելավել համապատասխան օրենսդրական դաշտը։ Կենտրոնացվել է նաև կենդանիների իրավական կարգավիճակի հստակեցման, թույլտվությունների տրամադրման և վերահսկման գործընթացների ու պատասխանատվության սահմանման վրա։

Մասնակիցները կարևորել են պետական, մասնավոր և գիտակրթական հաստատությունների միջև գործնական համագործակցության ընդլայնումը՝ ոլորտային արդյունավետ քաղաքականության համատեղ մշակման գործում, որն ուղղված է ապահովելու կենդանիների բարեկեցությունը, կենսաբազմազանության պահպանումը և համապատասխանությունը միջազգային ստանդարտներին։

Միջոցառմանն ընդգրկված էին Շրջակա միջավայրի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Երևանի կենդանաբանական այգու, «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ներկայացուցիչներ։