Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը վնասազերծում է հնացած տեսակի ծխի տվիչները

31 Հուլիսի, 2025

default.jpg

Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը համագործակցում է Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում ՓԲԸ-ի հետ՝ նպատակ ունենալով հեռացնել և անվտանգ կերպով վնասազերծել ծխի հին տվիչներից ստացվող ռադիոակտիվ աղբյուրները՝ երկարաժամկետ պահպանման համար։

Կենտրոնից հայտնում են, որ Խորհրդային Միության շրջանում Հայաստանում լայն օգտագործվել են այն ծխի դետեկտորները (տվիչները), որոնք պարունակում էին ռադիոակտիվ նյութեր։

Վերջին տարիներին, մի շարք միջազգային աջակցության ծրագրերի միջոցով, Կենտրոնը ՀՀ տարբեր կազմակերպությունների տարածքներից հայտնաբերել ու հեռացրել է նմանատիպ սարքեր։ Դրանք տեղափոխվել են ՛Ռադոն՛ Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում ՓԲԸ-ի ստանդարտ պահեստարաններ։

Կենտրոնի փորձագետները առանձնացնում են ռադիոակտիվ աղբյուրները ծխի հին տվիչներից՝ դրանք հարմար տարաների մեջ դնելով՝ նպաստելու դրանց անվտանգ երկարաժամկետ պահպանմանը։

Եթե Ձեր կազմակերպությունում տակավին առկա են հին մոդելի ծխի տվիչներ, խնդրվում է կապ հաստատել Միջուկային և ռադիացիոն անվտանգության կենտրոնի հետ։ Հեռախոս՝ 010541719, ընդգծվում է հաղորդագրության մեջ։