Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը» կմասնակցի Իտալիայի միջազգային ժողովրդական արվեստի փառատոններին

31 Հուլիսի, 2025

default.jpg

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությունը պաշտոնական հրավեր է ստացել՝ որպես Հայաստանի մշակութային պատվիրակություն մասնակցելու 2025 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 16-ը Իտալիայում կայանալիք միջազգային ժողովրդական արվեստի փառատոններին: Այս միջոցառումները կազմակերպվում են Ֆոլկլորային փառատոնների և ժողովրդական արվեստի կազմակերպությունների միջազգային խորհրդի՝ CIOFF®️-ի կողմից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական համագործակցությամբ։

Իտալիայում ընթացող փառատոնները տեղի կունենան մի շարք քաղաքներում՝ ընդգրկելով լայն միջազգային հասարակություն՝ մշակութային պատվիրակություններ, մասնագիտական հանրություն և հազարավոր հանդիսատես։

Հայկական կողմը կներկայացնի «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի կազմում ընդգրկված Արցախի երկու պետական համույթները՝ Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը և Արցախի պարի պետական համույթը:

Պատվիրակությունն արդեն տեղակայված է Իտալիայում և պատրաստվում է մասնակցել փառատոնային ծրագրին՝ իրականացնելով համատեղ մշակութային ներկայացումներ՝ հայկական և հատկապես արցախյան ավանդական երաժշտությունն ու պարարվեստը աշխարհին ցույց տալու նպատակով։

Այս հրավերը մեծ գնահատանք է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի հետևողական ու նվիրված աշխատանքի համար, որը նպատակ ունի պատերազմից և բռնատեղահանումից հետո արցախյան մշակութային ինքնությունը պահպանելու և միջազգային հեղինակություն ապահովելու։

Մեր մասնակցությունը ունի նաև խորքային խորհրդանշական նշանակություն։ Այն ողջ աշխարհին ներկայացնում է արցախյան մշակույթը՝ որպես ազգային դիմադրության և հարատևության խորհրդանիշ, իրենց արժանի տեղը գտնելով համաշխարհային մշակութային համայնքում։