Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Կաթողիկոսի շուրջ աղմուկը ` Աստծո կամքի լույսի ներքո:

22 Հուլիսի, 2025

Մարդկային կյանքում , իրավունքի մեջ, հանրահայտ փաստերը ապացուցման կարիք չունեն։

Այսպեսհանրահայտ փաստ առաջին

<<Երեխան Աստծուց է> ։

Ավետարանում միանշանակ հաստատվում է, որ կյանքը՝ լինի այն ցանկալի, անսպասելի կամ նույնիսկ հակասական մարդկանց կարծիքներով՝ Աստծո պարգևն է։

«Տեսե՛ք, որ ի՛նչ սեր տվեց Հայրը մեզ, որ Աստծո որդիներ կոչվենք» (Ա Հովհաննես 3:1)
«Որովհետև ամեն մի բարություն և ամեն մի կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսերի Հորից» (Հակոբոս 1:17)

Եթե Հայոց կաթողիկոսն իսկապես ունի զավակ, ապա առաջին հերթին անհրաժեշտ է հիշել, որ այդ զավակը կյանք է ստացել ոչ թե մեղքի արդյունքում, այլ Աստծո ներքաշված կամքի միջոցով, քանզի ոչ մի շունչ չի ծնվում առանց Նրա գիտության։ Ավետարանը երբեք չի սրբացնում ձևականությունը և չի դատապարտում կյանքը՝ նույնիսկ «խախտման» պարագայում։

Հանրահայտ փաստ երկրորդ։

Կաթողիկոսը՝ Աստծո տան կառավարիչն է
Եկեղեցին՝ ըստ քրիստոնեական ընկալման, Աստծո տունն է, իսկ դրա կառավարիչները՝ եպիսկոպոսներն ու կաթողիկոսները՝ Աստծո կողմից նշանակված ծառաներ։

«Ո՞վ է այն հավատարիմ ու իմաստուն ծառան, որ Տերը կարգեց իր տան վրա՝ որպեսզի ժամանակին հաց տա ծառաներին» (Մատթեոս 24:45)

«Ոչ դուք ընտրեցիք ինձ, այլ ես ընտրեցի ձեզ և կարգեցի» (Հովհաննես 15:16)

Եթե մարդը կարգվել է Աստծո տան առաջնորդ, ապա նա կարգվել է ոչ թե մարդկանց քվեով, այլ՝ աստվածային ձեռքով։ Այս պարագայում առնվազն բարդ է պնդել, թե Աստված սխալվել է կամ «չի իմացել» նրա անցյալի մասին։ Ավետարանը պնդում է, որ Աստված տեսնում է սրտերը, ոչ թե արտաքին բամբասանքները։

Աստծո գործերը անքննելի են:
Սա հիմնական հիմնասյունն է հավատքի և խոնարհության մեջ։ Ով փորձում է ամբողջությամբ հասկանալ և դատել Աստծո գործերը՝ կանգնում է կրոնական ամբարտավանության վտանգի առջև։

Հանրահայտ փաստ երորդ`

«Ով եղար դու, ով մարդ, որ վիճում ես Աստծո հետ… Արդյոք կավը կասի կավագործին՝ ինչու՞ ինձ այսպես արեցիր» (Հռովմ. 9:20)

«Որովհետև իմ խորհուրդները ոչ ձեր խորհուրդներն են, և ոչ ձեր ճանապարհները՝ իմ ճանապարհները» (Եսայի 55:8)

Երբ մարդ դատում է մի երևույթ, որից բխում է կյանք՝ թեկուզ սպասված ուղուց չեկած, նա վտանգում է խաչել ոչ թե մեղքը, այլ հենց այն կյանքը, որ Աստված տվել է:

Ամփոփենք`

Այս հարցը սոսկ եկեղեցական վարքագծի քննարկում չէ։ Այն հոգևոր հարց է՝ կապված մարդուն տրված աստվածային նպատակի, նոր կյանքի, առաջնորդության և վստահության հետ։
Եթե նույնիսկ մեղքը եղել է, ապա ավետարանական ուղերձը ոչ թե քարով խփելն է, այլ՝ ապաշխարությամբ վերակազմավորվելը։

Եվ վերջապես՝

«Ով առանց մեղքի է, թող նա լինի առաջինը, որ քար գցի» (Հովհաննես 8:7)

Եվ երբ նրանք մեկը մյուսի հետևից թողեցին քարերը և գնացին, Հիսուս միակն էր մնացել՝ նա, ով միակն էր առանց մեղքի։ Բայց նույնիսկ նա չդատեց։

Ցանկացած քննարկում, հատկապես կաթողիկոսի կամ եկեղեցու առաջնորդության շուրջ, պետք է կատարվի աղոթքով, խոնարհությամբ ու ավետարանական խղճով, այլ ոչ թե ամբոխային բարկությամբ։ Քրիստոնեական ճանապարհը սկիզբ չի առնում մեղադրանքով, այլ խղճահարությամբ, և չի ավարտվում հրաժարականով, այլ՝ դիմումով Աստծուն։

Կարդացեք սա, Աստծո Տան վրա հարձակումից առաջ։ Որ դատաստանի ժամանակ չպնդեք թե մոլորյալ էիք ու խաբված։

Հանրային ձայն կուսակցություն։