Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երբ օվկիանոսում ձկները կռվում են…

21 Հուլիսի, 2025

Անգլիացիները, իրենք իրենց մասին ասում են՝ եթե օվկիանոսում երկու ձուկ կռվում են, անգլիացու մատն անպայման խառն է։

Այսպես է խոսում հին քաղաքական հիշողությունը՝ դարերի դառը փորձից ծնված։
Անգլիացին երբեք ուղղակի չի կռվում։ Նա սեղանի շուրջ է։ Խաղաթուղթը ձեռքին։ Եվ ժպիտ, որի տակ թաքնված է սառն դատողություն և շահը։

Եվ երբ մեր հայրենիքում հող է այրվում, արյուն է թափվում, երբ ազգը հալածվում է, երբ մենք մտածում ենք՝ սա մեր և մեր հարևանների խնդիրն է միայն — սառը մի ձեռքը միշտ երևում է քողի հետևում, անտեսանելի , բայց հրահրող ու որոշիչ։

Երբ հայը ցեղասպանվում էր քողի տակ թաքնված ձեռքի դրդմամբ, երբ հայոց հողի վրա արյունը հոսում էր գետի պես, երբ հայ գյուղերը վերածվում էին գերեզմանոցների, անգլիական թագավորությունը նայում էր հեռվից։

Նայում էր ոչ թե փակ աչքերով, այլ — չափելով, գրանցելով, հաշվարկելով։
Նրանք գիտեին իրենց ծրագիրը ` Մեծ Թուրան։
Ուստի՝ լռեցին և ոգևորեցին թուրքին։
Որովհետև հայերի ցավը խանգարում էր նրանց նավթային և աշխարհակալ նկրտումներին։
Նրանք տեսնում էին՝ ինչպես է իրենց ծրագրի արդյունքում մեռնում մի հին ժողովուրդ, բայց միթե մի ժողովրդի կյանքը կարելի է գերադասել իրենց շահերից, իհարկե, անգլիացու համար ոչ, արդյունքում մոռացված մի ազգի թողեցին որ գորշանա՝ պատմության մեջ։

Ցեղասպանությունից մեկ դար անց երբ հայոց Արցախի հողի վրա դեռ չէր չորացել ձկներ կռվեցնող երկրի հրահրմամբ հայոց երկրորդ ցեղասպանության զոհերի արյունը, մեզ հրավիրեցին «հաշտվելու», հրավիրեցին խաղաղության առանց արդարության,
Ասացին՝ եկեք բացեք սահմանները, մոռանանք Ցեղասպանությունը, ապրենք նոր էջից։
Բայց այդ նոր էջը գրում է ոչ հայը և ոչ էլ թուրքը։
Գրողը՝ կրկին դրսից է և կրկին օվկիանոսի ձկների կռիվ հրահրողը, ով մի ձեռքով խաղաղություն է խոստանում, մյուսով՝ նոր պայմանագիր էր ստորագրում՝ նավթի, գազի, շահերի և իր Մեծ Թուրան ծրագրի մասին։
Արդյունքում, այսօր մենք դարձանք ազգ, որին ասում են՝ դու չափազանց շատ ես հիշում։ Իսկ թուրքին էլ ասում են ՝ հանգիստ եղիր, քեզ և քո ոճիրը կմոռանան։
Փաստացի ստեղծեցին մի իրականություն, որտեղ արդարությունը դարձավ խանգարող, իսկ ճշմարտությունը՝ վտանգավոր։
Երբ Արցախը կորցրինք, աշխարհը լռեց այնպես, ինչպես 1915-ին։
Թվում էր՝ ոչ թե մի ժողովուրդ է վերանում, այլ պարզապես մի տարածք է անցնում ուրիշ քարտեզի վրա, կամ ուղղակի քողի տակ թաքնված ձեռքը քարտեզի վրա մի լույս է անջատում։
Ոչ ոք չի ցանկանում նկատել, որ այդ քարտեզի վերևում վաղուց արդեն գծվել էր նավթատարի ուղղությունը և Մեծ Թուրանի այդքան բաղձալի միջանցքը։
Այդ լռության և հովանավորության արդյունքում, անգլիական BP-ն շարունակում է գործարքներ կնքել Բաքվի հետ։
Դե իսկ նավթի հոտից խենթացած և ոչ ոք, այդպես էլ չհարցրեց, գոնե ինքն իրեն, այս ուր են գնում հայերը, որոնք հազարավոր տարիներ ապրել էին այդ լեռների մեջ։ Չհարցրեց, քանի որ մեծ խաղում մարդը մանր մասնիկ է, եթե շահ չի բերում։
Ասում են՝ մեծ տերությունները չեն ունենում ընկերներ։ Ունեն՝ շահեր։
Եվ երբ մենք նստած մեր ցավի մեջ՝ մտածում ենք, թե ամեն բան տեղի է ունենում անմիջապես մեր շուրջը՝ մենք մոռանում ենք նայել դեպի մառախլապատ ալբիոն։
Այնտեղ, որտեղ սեղանի շուրջ խաղը վաղուց արդեն սկսված է։
Եվ այնտեղ դեռ նստած է դեմոկրատիա քարոզող անգլիացին։ Ձեռքին՝ թուղթ, մատին՝ զմռսված ոսկե մատանի ,սեղանի, Մեծ Թուրանի քարտեզը սեղանին, նրա հետևում երևում է ռեզերվացիաներում ապրող, հայրենակորուստ ամերիկյան հնդկացիների տեսիլքը։
Անգլիացին ժպտում է, դեմոկրատ և ժողովրդավար ժպիտով։
Իսկ օվկիանոսում ձկները շարունակում են կռվել։

Հանրային Ձայն կուսակցությո