Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՄԱԿ. Ավազի և փոշու փոթորիկները ազդում են աշխարհի 150 երկրների 330 մլն բնակչության վրա

12 Հուլիսի, 2025

default.jpg

Ավազի և փոշու փոթորիկները ավելի քան 150 երկրներում ազդում են շուրջ 330 միլիոն մարդու վրա՝ բացասական հետևանքներ ունենալով առողջության, տնտեսության և շրջակա միջավայրի համար։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը՝ հղում անելով Associated Press-ի հաղորդագրությանը։

«Եգիպտոսում ամեն տարի մթնոլորտ է արտանետվում մոտ 2 միլիարդ տոննա փոշի, որը համարժեք է Գիզայի 300 մեծ բուրգերի զանգվածին»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Լորա Պատերսոնը։

Նրա խոսքով, աշխարհում փոշու ավելի քան 80%-ը գալիս է Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի անապատներից։ Սակայն այդ երևույթն ունի համաշխարհային ազդեցություն, քանի որ փոշու մասնիկները հարյուրավոր, իսկ երբեմն նաև հազարավոր կիլոմետրեր կարող են անցնել՝ հատելով մայրցամաքներ և օվկիանոսներ։

Շաբաթ օրը Գլխավոր ասամբլեան նշել է Ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարի միջազգային օրը։ Միևնույն ժամանակ, 2025-2034 թվականները հռչակվել են որպես Ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարի ՄԱԿ-ի տասնամյակ։

Ասամբլեայի նախագահ Ֆիլիմոն Յանգը նշել է, որ փոթորիկները «արագորեն վերածվում են մեր ժամանակների ամենաքիչ ուշադրության արժանացած, սակայն վտանգավոր համաշխարհային խնդիրներից մեկի»։

Յանգի խոսքով՝ օդում տարածվող ավազի և փոշու մասնիկները տարեկան հանգեցնում են կանխաժամկետ մահվան 7 մլն դեպքի։ Դրանք նպաստում են շնչառական և սրտանոթային հիվանդությունների զարգացմանը, ինչպես նաև մինչև 25%-ով նվազեցնում են գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրողականությունը։ Այս ամենը հանգեցնում է սովի և միգրացիայի խնդիրների։