Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ե՞րբ է մարդը սկսել վարակվել կենդանիներից» առեղծվածը՝ գիտնականների ուշադրության կենտրոնում

12 Հուլիսի, 2025

default.jpg

Հիվանդությունների կենդանիներից մարդկանց փոխանցումը սկսվել է առնվազն 6500 տարի առաջ։ Այս եզրակացությունն արվել է հին ԴՆԹ-ի վերջին ուսումնասիրության արդյունքում։

Գիտնականները վերլուծել են Եվրոպայի և Ասիայի 1313 նախապատմական մարդկանց ԴՆԹ նմուշները և կազմել մարդկանց վարակիչ հիվանդությունների քարտեզ ու ժամանակացույց, որը ընդգրկում է 37 000 տարվա պատմություն։

Այս ծավալուն ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են զոոնոզային հիվանդությունների՝ կենդանիներից մարդկանց փոխանցվող վարակների ամենահին ապացույցներ՝ թվագրված 6500 տարի առաջ։

Հետազոտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են «Nature» ամսագրում։ Գիտնականներն ընդգծել են, որ զոոնոզային վարակների առաջին դեպքերն, ամենայն հավանականությամբ, տեղի են ունեցել ավելի վաղ ժամանակաշրջաններում ևս։

Սակայն փոխանցման ռիսկն ու հաճախականությունը զգալիոր