Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Խարդախի կողմից առցանց սիրավեպի զոհ դարձած թոշակառուն կորցրել է 90 000 դոլարից ավելի»

13 Հուլիսի, 2025

default.jpg

Ամերիկայի Մոնտանա նահանգի մի տարեց կին առցանց սիրավեպի պատրվակով խաբեությունից ավելի քան 90,000 դոլար է կորցրել։ Դեպքի մասին տեղեկություններ է հրապարակել Money Wise-ը։

Կինը իր պատմությունը պատմել է ՀԴԲ-ի կողմից հունիսի 15-ին՝ Տարեցների նկատմամբ բռնության դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ նկարահանված տեսանյութում։ Նա հույս ունի, որ իր փորձը կօգնի ուրիշներին ժամանակին նկատել վտանգը։

2024 թվականին Ռիտան դժվարին ժամանակ էր անցկացնում ամուսնալուծությունից հետո և իրեն մենակ էր զգում։ Հենց այդ ժամանակ նրա հետ կապվեց մի մարդ։ Խաբեբայի հաղորդագրությունները լրացնում էին նրա հուզական դատարկությունը, մինչև որ ֆինանսական կորուստներն ու դավաճանությունը ակնհայտ դարձան։

«Դա տեղի ունեցավ ճիշտ այն պահին, երբ ես ամենաթույլն էի,— ասել է Ռիտան։— Այդ նամակները ինձ համար թմրանյութի պես էին։ Կարծես առանց դրանց չէի կարողանա ապրել։ Հիմա, երբ վերադառնում եմ այդ տեքստերին, զգում եմ, թե ինչքան հիմար էի»։

2024 թվականին Ռիտան ինտերնետում ծանոթացել էր մի մարդու հետ, որը իրեն ներկայացրել էր որպես հայտնի անձնավորություն։

Նրանք երբեք անձամբ չէին հանդիպել, սակայն սկզբում դա տարօրինակ չէր թվում։ «Հայտնի» անձնավորությունը նույնպես ամուսնալուծված էր, և նրանք մտերմացել էին ընդհանուր խնդիրների պատճառով։

Երբ կապն ավելի խորացավ, այդ մարդը սկսեց գումար պահանջել՝ բիթքոինի միջոցով։

Երբ Ռիտան գիտակցեց, որ խաբվել է, արդեն ուշ էր՝ նա կորցրել էր գրեթե 90,000 դոլար։

Ռիտան միակ զոհը չէ։ ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովի (FTC) տվյալներով՝ 2023 թվականին ամերիկացիները սիրային խաբեությունների պատճառով կորցրել են 1,14 միլիարդ դոլար։ Կորուստների մասին հայտարարել է ավելի քան 64,000 մարդ։

ՀԴԲ-ի Համացանցային հանցագործությունների վերաբերյալ բողոքների կենտրոնի (IC3) տարեկան զեկույցի համաձայն՝ 2024 թվականին ստացվել է ավելի քան 17,000 բողոք սիրային խաբեությունների վերաբերյալ։ Ընդհանուր վնասը կազմել է 672 միլիոն դոլար։ Ամենախոցելի խումբը 60 տարեկանից բարձր անձինք են. միայն սիրային խաբեություններից նրանք կորցրել են 389 միլիոն դոլար։