Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վեհափառը ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին՝ քննարկելով համայնքի հիմնահարցերը

10 Հուլիսի, 2025

default.jpg

Հուլիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոստոնի Սուրբ Երրորդություն եկեղեցու ուխտավորներին և թեմի Հայաստան ծառայության ծրագրի պատանի մասնակիցներին՝ առաջնորդությամբ Տ․ Վազգեն քահանա Կուզույանի և Տ․ Թադեոս քահանա Բարսեղյանի։ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը տեղեկացրել է այդ մասին։

Ուխտավայրում Վեհափառ Հայրապետի օրհնությունը խնդրելիս քահանայակիցները նշեցին, որ ուխտավորները Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել, որպեսզի վերանորոգեն իրենց ուխտը և ամրապնդեն կապը Հայրենիքի հետ։

Նորին Սրբությունը, հայրական օրհնությունն անելով մասնակիցներին, գնահատեց երիտասարդ ուխտավորների անկեղծ սերը և նվիրվածությունը Հայրենիքի և Մայր Եկեղեցու նկատմամբ։ Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց ծրագիրը կազմակերպած հոգևորականներին՝ շեշտելով նման ուխտագնացությունների կարևորությունը, մասնավորապես՝ երկրի ներկա դժվարին ժամանակաշրջանում։

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև անդրադարձավ սփյուռքահայ երիտասարդների համար Մայր Աթոռում կազմակերպվող կրթական ծրագրերին։ Այս դասընթացների նպատակն է խորացնել մասնակիցների իմացությունը հայոց լեզվի, պատմության և հոգևոր արժեքների մասին, ինչպես նաև ամրապնդել նրանց հայրենասիրական զգացմունքներն ու ազգային գիտակցությունը։

Վեհափառ Հայրապետը ուխտավորներին կոչ արեց խրախուսել իրենց երեխաներին մասնակցելու նման դասընթացների, որոնք պլանավորված են որպես երկարաժամկետ ծրագիր։

Հանդիպման ավարտին Հայոց Հովվապետը մասնակիցներին կոչ արեց հաստատակամ վերադառնալ իրենց համայնքներ՝ ակտիվ մասնակցություն ունենալով Եկեղեցու հոգևոր և ազգապահպան առաքելություններին։