Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ճապոնիայի օգնությամբ Հայաստանում օդի մոնիթորինգի համակարգը կթարմացվի»

10 Հուլիսի, 2025

default.jpg

Հայաստանը և Ճապոնիան պայմանագիր են կնքել մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգերի արդիականացման վերաբերյալ։ Այդ մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Հայաստանի կառավարությունը հուլիսի 10-ին հաստատել է դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիր, որը հնարավորություն կտա շարունակել օդի մոնիթորինգի տեխնիկական հզորությունների բարելավումը։

Օդի որակի հսկողությունը կարևոր է և՛ բնակչության առողջության պահպանման, և՛ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի տեսանկյունից։ Սակայն ներկայումս գործող մեթոդները հնացած են և չեն համապատասխանում ժամանակակից պայմաններին։ Որպես օրինակ՝ վերլուծության համար անհրաժեշտ տվյալները հասանելի են լինում ոչ շուտ, քան երեք օրից, իսկ հիմնական աղտոտիչների՝ PM10, PM2.5 մասնիկների և ածխածնի մոնօքսիդի մակարդակի չափումները տեխնիկապես անհնար են։

Նախագիծը ներառում է երեք դիտակայանների տեխնիկական վերազինում` ժամանակակից ճապոնական ավտոմատ սարքավորումներով, որոնք կապահովեն օդի աղտոտվածության տվյալների ռեալ ժամանակում վերահսկում։ Տեղեկատվությունը բաց կլինի նաև հանրության համար, ինչը հնարավորություն կտա քաղաքացիներին առցանց ռեժիմով հետևել օդի վիճակին։

Նման համագործակցությունը կօգնի Հայաստանում օդի մոնիթորինգի համակարգերն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և կբարելավի բնապահպանական հսկողության արդյունավետությունը։