Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Արթուր Մարտիրոսյան. «Մեր նպատակն է հայագիտությունը ակտիվ հետազոտական ոլորտ դարձնել»»

10 Հուլիսի, 2025

default.jpg

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ելույթ է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում հուլիսի 9-12-ը կայացած Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակներում:

ԿԳՄՍՆ նախարարությունից հայտնում են, որ Արթուր Մարտիրոսյանը մանրամասն ներկայացրել է հայագիտության զարգացման ուղղությամբ պետության կողմից իրականացվող քաղաքականությունն ու ծրագրերը:

Խոսելով հայագիտության զարգացման մասին՝ նա հատուկ շեշտադրում է արել հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման պետական ծրագրի դերին, որը համակարգվում է ԿԳՄՍ նախարարության կողմից՝ ֆինանսավորվելով Հայաստանի պետական բյուջեից: Նշվել է, որ այսօր արդեն 11 երկրների 13 բուհերում և գիտական հաստատություններում իրականացվում են հայագիտական ծրագրեր:

«ՀՀ կրթության զարգացմամբ մինչև 2030 թվականն ընդգրկող պետական ծրագրով նախատեսվում է հայագիտական կենտրոնների թիվը հասցնել 23-ի՝ տարեկան իրականացնելով 12 գիտական հետազոտություն, 8 միջազգային գիտաժողով ու մի շարք կրթամշակութային միջոցառումներ», — հայտարարել է Մարտիրոսյանը:

Նա ընդգծել է աշխարհասփյուռ հայագիտական կենտրոնների համագործակցության կարևորությունը. «Համատեղ գիտական ծրագրերի, համաժողովների, հրապարակումների և փոխանակման ծրագրերի միջոցով հնարավոր է կառուցել կայուն գիտակրթական ցանց: Այն կնպաստի ինչպես մասնագիտական որակի բարձրացմանը, այնպես էլ հայ մշակույթի ժառանգության տարածմանը միջազգային հարթակներում»:

Հայտնի է, որ ԿԳՄՍ նախարարությունն արդեն նախաձեռնել է Հայագիտական ցանցային համալսարանի ստեղծումը՝ նպատակ ունենալով համախմբել սփյուռքյան կենտրոնների ռեսուրսները և սահմանել դրանց զարգացման հստակ ռազմավարություն:

«Մեր հիմնական խնդիրն է ձևավորել ժամանակակից գիտակրթական միջավայր, որտեղ հայագիտությունը կգործի ոչ միայն որպես մշակութային ժառանգության պահպանման մեխանիզմ, այլև որպես կենսունակ հետազոտական ոլորտ՝ համաշխարհային ստանդարտներին համապատասխանող մեթոդաբանությամբ և դինամիկ համագործակցությամբ», — նշել է Մարտիրոսյանը:

Վերջում նա հատկապես ընդգծել է սփյուռքի ու հայրենիքի գիտական կապերի կարևորությունը. «Հայաստանի բուհերի ու սփյուռքյան հայագիտական կենտրոնների համագործակցությունը կարող է ստեղծել նոր հնարավորություններ միջազգային գիտական ցանցերում հայկական կրթության ներկայացման համար, ինչպես նաև նպաստել ազգային մշակույթի միջազգային ճանաչմանը»:

Հայագիտական կոնգրեսին մասնակցում են աշխարհի 40 երկրների գիտական հաստատությունների առաջատար մասնագետներ և մշակութային ժառանգության կենտրոնների ներկայացուցիչներ:

Հայագիտական միջազգային կոնգրեսն անցկացվում է երկրորդ անգամ՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: