Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ասորի պատգամավորի հարցում Թուրքիայի մեջլիսում. Ինչու Անիի Մայր տաճարը պետք է դառնա մզկիթ

9 Հուլիսի, 2025

default.jpg

Թուրքիայի խորհրդարանի քրդական DEM կուսակցության պատգամավոր Ջորջ Ասլանը՝ ասորական ծագմամբ, հարցեր ուղարկել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին՝ կապված Անիի Մայր տաճարի ապագայի հետ։

Ըստ Ստամբուլի հայկական Ակոս լրատվականի՝ Ասլանն իր հարցումում նշել է, որ վերջին ժամանակներս շրջանառվում են տեղեկատվություններ, թե Անիի վերանորոգվող Մայր տաճարը վերափոխվելու է մզկիթի։ Նա պարզաբանում է պահանջել՝ արդյոք այդ տեղեկությունը ճիշտ է, և եթե այո, ապա ինչու է եկեղեցին վերածվելու մզկիթի։

Պատգամավորն առանձին հարց է տվել նաև այն մասին, թե վերջին 20 տարիների ընթացքում քանի հայկական եկեղեցի է վերածվել մզկիթի Թուրքիայում։

Հիշատակենք, որ թուրքական լրատվամիջոցներում վերջին օրերին հրապարակվել են հաղորդագրություններ Անիի Մայր տաճարի մզկիթ դառնալու մասին։