Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Տիգրան Ավինյանը հանձնարարել է լուծել Ավան վարչական շրջանի տրանսպորտային խնդիրները

9 Հունիսի, 2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 9-ին կայացած քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձել է Ավան վարչական շրջանի տրանսպորտային խնդիրներին։

Քաղաքապետը նշել է, որ շրջայցերի ընթացքում հատկապես նկատվել են խնդիրներ՝ կապված ավտոբուսների պարբերականության հետ․

«Միգուցե մեր ուշադրության կենտրոնում պահենք այդ հատվածը, որովհետև իրապես եղել են ժամանակին խնդիրներ, հիմա ոնց որ թե ամբողջապես չենք լուծել դեռևս։ Մի հատ հասկանանք՝ որ կետերում է հիմնական խնդիրը և ուշադրության կենտրոնում պահենք, լուծենք»,– նշել է Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետի դիտարկմանը արձագանքել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը՝ նշելով․

«Շատ լավ, պարոն քաղաքապետ, գծային հսկիչներին կհանձնարարենք, որ ուշադրություն դարձնեն խնդիրը վերացնեն պարբերականության հետ կապված»։

Քաղաքապետարանը հավաստիացրել է, որ խնդիրը գտնվում է վերահսկողության ներքո և պարբերականության վերականգնումը կլինի առաջնահերթություն։