Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արսեն Բաբայան․ «Եկեղեցին 2018-ի իշխանությունը չէ, իսկ Վեհափառը՝ նրա ղեկավարը»

9 Հունիսի, 2025

Փաստաբան Արսեն Բաբայանը իր սոցիալական ցանցի էջում անդրադարձել է ՀՀ իշխանությունների և Եկեղեցու միջև հարաբերություններին՝ նշելով, որ ներկայիս իշխանությունները սխալ են գնահատում Եկեղեցու դերը հանրային կյանքում։

«Նիկոլը, վստահ եմ, չի գիտակցում, որ Եկեղեցին 2018-ի ՀՀ իշխանությունը չէ, իսկ Վեհափառն էլ այդ իշխանության ղեկավարը չէ, որ կարողանա 2018-ի սցենարով պլանավորված «հեղափոխությամբ» 2026-ին ընտրվել իշխանություն»,– գրել է Բաբայանը։

Նրա խոսքով, իշխանության ներկայացուցիչները, լինելով կտրված Եկեղեցուց, չեն պատկերացնում, որ «Մերժենք Վեհափառին» կարգախոսի ներքո հնարավոր չէ կազմակերպել «հեղափոխություն»։

«Եկեղեցին ունի հանրային լայն պաշտպանություն և հույս եմ հայտնում, որ այդպիսի պաշտպանությունը գործնականում կհաստատվի։ Իսկ այդ դեպքում նիկոլիզմն իսկապես կվերանա մեր հայրենիքից»,– նշել է Բաբայանը։

Նրա հայտարարությունն արվել է Եկեղեցու շուրջ վերջին օրերին ծավալվող քննարկումների ֆոնին։