Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Փաշինյան. Մշակութային հաստատությունները պետք է զբաղվեն սիրած գործով և եկամուտ գեներացնեն

4 Հունիսի, 2025

Հայաստանում այսօր ավելի քան երբևէ ակտիվ մշակութային կյանք է, ինչը, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պայմանավորված է ինչպես պետական բյուջեի միջոցով իրականացվող ծրագրերով, այնպես էլ մշակույթի ոլորտում կիրառվող նոր բանաձևերով։ Այս մասին վարչապետը հայտարարեց հունիսի 4-ին՝ Ազգային ժողովում ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։

Վարչապետը նշեց, որ կառավարությունը մշակութային մի շարք հաստատություններում ներդրել է փորձարարական ֆինանսավորման նոր մեթոդներ, որոնք արդեն ցույց են տվել իրենց արդյունավետությունը։

«Մենք շահագրգռություն ենք ստեղծել, որ մշակութային հաստատությունները, իրենց սիրած գործով զբաղվելով, կարողանան եկամուտ գեներացնել։ Եվ ինչքան եկամուտ գեներացնեն, պետությունը այդքան կհամաֆինանսավորի։ Սա արդեն գործում է, և մենք շարունակելու ենք այս մոտեցումը», — ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց նաև բյուջետային ծրագրերի մասին, որոնք ուղղված են մշակութային հասանելիության բարձրացմանը․

  • Մինչև 12 տարեկան երեխաների համար թանգարանների մուտքը դարձել է անվճար։
  • Ստեղծվել է աբոնեմենտային ծրագիր դպրոցականների համար, որով պետական բյուջեի հաշվին յուրաքանչյուր աշակերտ կարող է այցելել գոնե մեկ թատրոն, թանգարան և համերգ՝ ներառյալ նաև մարզային տրանսպորտային ծախսերը։

Փաշինյանն անդրադարձավ նաև հոգևոր ժառանգության պահպանությանը, նշելով․

«Մեր պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ պետության սեփականությունն են և հոգևոր կյանքի անբաժանելի մաս։ Պետությունը պետք է ապահովի համապատասխան ենթակառուցվածքներ՝ դրանց հասանելի դարձնելու համար, սակայն խստիվ վերահսկի, որ այդ հուշարձանները չուլան կամ չաղավաղեն, ինչը վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները»։