Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ախուրյանի, Վանաձորի և Ալավերդու որոշ հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցում

8 Սեպտեմբերի, 2025

default.jpg

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին, որ սեպտեմբերի 9-ին, պլանային տեխնիկական աշխատանքների հետ կապված, ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գերմանա-հարավսլավական թաղամասում, ներառյալ՝ հարակից հանրային ծառայող կազմակերպությունները։ Աշխատանքները տեղի կունենան առավոտյան ժամը 09:30-ից մինչև երեկոյան ժամը 16:00-ն։

Նույն օրը՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ը, Լոռու մարզի Վանաձորի Սարի Թաղ թաղամասում և Գուգարք համայնքի 3-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ փողոցներում նույնպես ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը։

Սեպտեմբերի 9-ին, ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 10-ը՝ ժամը 18:00-ը, Վանաձոր քաղաքում հանարվոր է գազամատակարարման խափանում «Արձագանք» և «Նոր գազ» ՍՊԸ-ների ավտոգազալցի կայաններում՝ «Տարոն» չափիչ հանգույցի վերանորոգման աշխատանքների պատճառով։

Սեպտեմբերի 10-ին պլանավորված աշխատանքների պատճառով ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ը կդադարեցվի գազամատակարարումը Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Կախոյան փողոցում։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և խնդրում է ապահովել անվտանգության բոլոր պահանջները այս ընթացքում։