Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Մանկատներում ներկայումս գտնվում է 366 անչափահաս՝ փոխնախարարի տվյալներով

8 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Հայաստանի մանկատներում այս պահին ապրում է 366 երեխա։ Այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովում՝ քննարկելով Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և համալրումներ կատարելու նախագծերի փաթեթը։

Փոխնախարարը նշել է, որ նրանց մեծ մասը ունի ծանր ձևի հաշմանդամություն։ «Վերջին տարիներին այս երեխաների որդեգրման դինամիկան գրեթե նույնն է մնում»,- ասել է Ստեփանյանը։

Կառավարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ միջինում յուրաքանչյուր տարի որդեգրվում է 25 երեխա։ Նրանցից մեկը կամ երկուսը որդեգրվում են «միջազգային որդեգրման» շրջանակում։ «Հիմնականում, դրանք առողջական խնդիրներ ունեցող երեխաներ են»,- հավելել է փոխնախարարը։