Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ավինյանը՝ ուղեվարձի տուգանքների հարցում բողոքարկման խնդրի վերաբերյալ»

8 Սեպտեմբերի, 2025

default.jpg

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը լիազորված է քննել գործերը և իրականացնել տուգանքներն իր աշխատակիցների կողմից։ Կան հինգ բեկանված տուգանքներ։ Այս մասին սեպտեմբերի 8-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նշեց հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Բաբայանը՝ խոսելով տրանսպորտի ուղեվարձը չվճարելու դեպքերի մասին։

«Տուգանվել է 354 քաղաքացի, որից 227-ը երթևեկել են առանց տոմսի, 48-ը օգտվել են այլ անձերի արտոնյալ քարտերից, և 79-ն անմիջապես վճարել են ծառայության աշխատակիցների ստուգած հորդորներից հետո»,– ասաց նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցրեց. «Ո՞վ կարող է պատասխանել բողոքարկման կարգի վերաբերյալ, ինչպե՞ս է այն իրականացվում։ Այսինքն, երբ մարդը ասում է՝ ինձ անարդար են տուգանել, ես վճարել էի, տեխնիկական խնդիր էր, ԱրՔա համակարգը չէր աշխատում, և այլն»։

Ի պատասխան Բաբայանը նշեց. «Տեղում կապ ենք հաստատում Երևանի տեխնոլոգիաների կառավարման կենտրոնի հետ, և տեսնում ենք, թե քաղաքացին վճարումը կատարել է, թե ոչ։ Եթե վճարել է, տուգանքը անմիջապես բեկանում ենք»։

Ավինյանը ավելացրեց, որ այդ քայլն ավելորդ չէ. «Հաջորդ անգամ առաջարկում եմ պարոն Գրիգորյանի կողմից ներկայացնել բողոքարկման կարգը։ Լավ է, որ տեղում որոշակի գործողություն եք անում, բայց կարծում եմ՝ մինչ դատարան դիմելը քաղաքապետարանում պետք է ունենանք գործող ընթացակարգ, որով կդիտարկենք գործերը։ Հնարավոր է՝ անհրաժեշտության դեպքում տուգանքը բեկանենք, այսինքն՝ մարդը կարող է բողոքարկել ուղիղ մեզ մոտ»։