Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայաստանի ալկոհոլային խմիչք արտադրողները ահազանգում են վրացական մաքսային խոչընդոտների մասին

3 Հունիսի, 2025

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են ստացվում ալկոհոլային խմիչքներ արտադրող, արտահանող և բեռնափոխադրող ընկերություններից՝ կապված հայ–վրացական սահմանին ստեղծված լարված իրավիճակի հետ։

Ըստ դիմումների, վրացական կողմը անհիմն կերպով խոչընդոտում է հայկական արտադրության ոգելից խմիչքների տարանցիկ փոխադրումները դեպի երրորդ երկրներ, առանց ներկայացնելու որևէ հստակ և իրավականորեն հիմնավոր բացատրություն։ Այս անորոշ և խոչընդոտող գործողությունները դարձել են բուռն քննարկումների և դժգոհությունների պատճառ։

Խնդրի կապակցությամբ ավելի քան տասը արտադրող ընկերություն արդեն դիմել է ՀՀ պետական կառույցներին, միջազգային համապատասխան կազմակերպություններին, ինչպես նաև հանրությանը՝ խնդրելով շտապ արձագանք և գնահատական Վրաստանի մաքսային տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների խոչընդոտմանը։