Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երևանում կինը ստացել է գլխուղեղի վնասվածք՝ տաքսու վարորդի կողմից կողոպուտի փորձի հետևանքով

3 Հունիսի, 2025

Մայիսի 29-ին, ժամը 23։55-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա կին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ծառայողների պարզմամբ՝ նույն օրը՝ ժամը 22։30-ի սահմաններում, կինը Արցախի պողոտայում տաքսի է կանգնեցրել՝ Կոնդ թաղամաս գնալու նպատակով։ Ուղեվարձի չափը պարզելու համար նա իր բջջային հեռախոսը ցույց է տվել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է տեղափոխել և հափշտակել է հեռախոսը։

Վարորդը փորձել է հեռանալ, սակայն կինը, բռնելով մեքենայի դուռը, ընկել է և ստացել վնասվածքներ, այդ թվում՝ գլխուղեղի։

Մայիսի 30-ի գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում, պարեկային ծառայողները Ամերիկյան փողոցում հայտնաբերել և ձերբակալել են 30-ամյա Երևանի բնակչին, ում մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված հեռախոսը։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, ընթանում է քննություն։