Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Պետրոսյան. ԿԳՄՍ–ն տապալել է 20-րդ դարի հայկական մոդեռնիզմի կարևորագույն կառույցներից մեկի վերականգնումը

29 Օգոստոսի, 2025

default.jpg

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախորդ ղեկավարը, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, անդրադարձել է Ծիծեռնակաբերդում ստեղծված իրավիճակին։

«Ծիծեռնակաբերդի վերաբերյալ կարելի է շատ խոսել՝ թե՛ դրա քաղաքական-իդեոլոգիական, թե՛ ճարտարապետական մասերի, ինչպես նաեւ հանրային ընկալման մասին, բայց կարծում եմ, պարտադիր է կարճ մատնանշել հետեւյալը.

Մշակութային ժառանգության պատասխանատու մարմինը (համապատասխան նախարարությունը), լինելով պատվիրատու եւ վերահսկող կազմակերպություն, ձախողել է 20-րդ դարի հայկական մոդեռնիզմի ամենակարեւոր կառույցներից մեկի վերականգնման աշխատանքները։ Այլ ելք չկար, քանի որ նույն մարմինը պահպանության բնագավառում նույնպես ձախողումներ է ցուցաբերել, հատկապես՝ չկարողանալով ստեղծել հուշարձանների վերականգնումով զբաղվող կազմակերպությունների լիցենզավորման կառուցակարգեր։

Ավելի քան 1.5 տասնամյակ է, ինչ այս մասին բարձրաձայնում ենք, եւ դրա համար առաջին քայլն արեցինք ճարտարապետների պալատում՝ սահմանելով վերականգնող ճարտարապետների առանձին արտոնագիր։

Հուշարձանների վերականգման կազմակերպությունների լիցենզավորման բացակայության պայմաններում պետական գնումների համակարգում մանկապարտեզի վերանորոգումը (որը սովորաբար նույնպես վատ որակով է լինում) չի տարբերվում հուշարձանի վերականգնումից։ Ավելին, միջնադարյան եկեղեցու եւ մոդեռնիստական կառույցի վերականգնումների տրամաբանությունն էլ 180 աստիճան տարբեր է։ Այս անկարողության մեջ, վերջին տարիներին պետությունը ավելացրել է ֆինանսավորումը, բայց դա լի է անդառնալի կորուստներով։

Մեր միակ հույսը վերականգնող ճարտարապետների փոքր եւ նվիրյալ խմբերն են, որոնք կարողանում են խուսանավել այս անորակ կառավարման պայմաններում եւ փրկել հուշարձանները ոչ մասնագիտացված (բացառություններով) շինարարական կազմակերպություններից»,– նշել է նա։