Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Տնտեսագետ Հովհաննես Գաբրիելյանը վատ եղանակի պատճառով չի կարողացել գրանցել Գինեսի ռեկորդը

29 Օգոստոսի, 2025

default.jpg

38-ամյա տնտեսագետ Հովհաննես Գաբրիելյանը, հավակնելով Գինեսի ռեկորդին, որոշել էր անցնել Սևանա լճի 74 կմ տարածությունը լողալով, սակայն կլիմայական պայմանների փոփոխության պատճառով այնքան էլ չհաջողվեց հասնել կանխատեսված երկարությանը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, մեզ հետ զրույցում ասաց հենց Հովհաննես Գաբրիելյանը։

«Անընդմեջ 24 ժամ ջրում էի: Քայլել ենք Սևանա լճի կեսից ավելին, շատ քիչ էր մնացել մինչև վերջնակետը: Գլխավոր պատճառը, որի հետևանքով լողը պետք է դադարեցնեինք, կլիմայական պայմաններն էին: Սևանում ջրի ջերմաստիճանը գիշերը նվազել էր, և ալիքների տատանումները շատացել էին։ Նավարկող խմբի համար ևս դժվար էր տեղի տևականությունը»,- պատմեց նա։

Հովհաննես Գաբրիելյանը ընդգծեց, որ նախապես բուժզննում էր անցել ու որևէ առողջական խնդիր չունի։

«Լողի ընթացքում էլ առողջական ոչ մի խնդիր չառաջացավ, օրգանիզմս լիովին պատրաստ էր հաղթահարել դժվարությունները»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ Գաբրիելյանը փորձել էր անցնել Սևանա լճի 74 կմ տարածությունը լողալով, առանց հատուկ միջոցների՝ նպատակ ունենալով գտնվել ջրում շուրջ 30 ժամ: