Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը

4 Օգոստոսի, 2025

default.jpg

Օգոստոսի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Բոսթոնի շրջանի Հայփոյնթ համայնքի ուխտավորներին, ովքեր եկել էին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի հոգևոր հովիվ Տ. Վարդ քահանա Գյոզալյանի առաջնորդությամբ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի մամուլի ծառայությունից։

Հայոց Հայրապետը օրհնեց ուխտավորներին և ընդգծեց հայության կապը հայրենիքի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ՝ դա անվանելով հայրենիքին և հոգևոր-ազգային արժեքներին հավատարմության լավագույն դրսևորում։ Վեհափառը կարևորեց նաև սփյուռքում ծառայություն մատուցող հոգևոր սպասավորների դերը՝ նրանց համարելով կարևոր գործիք այս գործընթացում:

Իր խոսքում Գարեգին Երկրորդը անդրադարձավ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին՝ հավաստելով, որ հայ ժողովուրդը միասնականության և խոր հավատքի շնորհիվ կարող է հաղթահարել առկա դժվարություններն ու փորձությունները:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ուխտավորներին հավատարիմ մնալ իրենց ազգային ինքնությանը, ամրապնդել հայրենիքի և Հայոց Եկեղեցու նկատմամբ սերն ու նվիրումը։