Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ավստրալիայի արևելքում ռեկորդային ձյան տեղումներ են գրանցվել. Reuters

4 Օգոստոսի, 2025

default.jpg

Արևելյան Ավստրալիայի մի շարք քաղաքներում վերջին տարիների ամենահաստ ձյունն է իջել՝ հայտնում է Reuters գործակալության աղբյուրը՝ հղում կատարելով տեղական իշխանությունների։

«Վերջին տասնամյակների ընթացքում ամենահաստ ձյունը ծածկել է Արևելյան Ավստրալիայի մի քանի քաղաքներ․․․, ինչը պատճառ է դարձել ջրհեղեղների, մեքենաների շրջափակումների և հազարավոր տներում էլեկտրաէներգիայի անջատումների»,- նշված է գործակալության հաղորդագրությունում։

Շաբաթ օրը Նոր Հարավային Ուելսի հյուսիսային հատվածում տեղացած ձյունը հասել է մինչև 40 սանտիմետր, ինչը բացառիկ երևույթ է՝ 1980-ականների կեսերից ի վեր։

Նոր Հարավային Ուելսի փրկարար ծառայությունից հայտնել են 1455 միջադեպի մասին։ Ձյան պատճառով ավելի քան 100 մեքենա է շրջափակվել, իսկ փոթորիկը վնաս է հասցրել մի շարք տներ, ինչպես նաև տարածվել են ջրհեղեղի նախազգուշացումներ։

Ձյուն է տեղացել նաև հարևան Քվինսլենդ նահանգում՝ առաջին անգամ տասը տարվա ընթացքում, հայտնում են գործակալությունից։

Տասնյակ հազարավոր տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի՝ եզրակացնում է Reuters-ը։