Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՀԷՑ-ի թեժ գիծը հորդորում է տեխնիկան անջատել չվնասվելու համար. Չեխովի 47-ի բնակիչները քննադատում են հոսանքի անջատումները

4 Օգոստոսի, 2025

default.jpg

Երևանի Շենգավիթ համայնքի Չեխովի 47 շենքում վերջին տասը օրերի ընթացքում անընդհատ վթարային անջատումներ են տեղի ունենում՝ էլեկտրաէներգիայի պլանային անջատումից հետո։

NEWS.am-ի խմբագրություն դիմած բնակիչներից մեկը պատմեց, որ պլանային անջատմանը հաջորդած օրերին հոսանքը կրկին անջատվել է։ ՀԷՑ–ի թեժ գծից հայտնել են, որ պլանային անջատման ժամանակ վնասվել է մալուխ, ինչն էլ հանգեցրել է ներկայիս խնդիրներին։

«Արդեն տասը օր է, որ ամեն օր մի քանի անգամ հոսանքն անջատվում է։ Թեժ գծից խորհուրդ են տալիս անմիջապես անջատել կենցաղային սարքերը, քանի որ հնարավոր է, որ դրանք վնասվեն։ Բայց ես տանը չեմ, ինչպես հասցնեմ արագ անջատել տեխնիկան։ Երբ հոսանքն անջատվում է, ջուրն էլ է իսկույն կտրվում, քանի որ ջրային պոմպը հոսանքով է աշխատում։ Այդպես 42 աստիճան շոգին նեղվում ենք առանց լույսի ու ջրի»,- ասաց բնակիչը։

Նրա խոսքով՝ շենքի միայն մի հատվածն է տուժում այս իրավիճակում։ Տեղեկություն չկա, թե պլանային անջատման ժամանակ ինչ է վնասվել, որ ավելի քան մեկ շաբաթից ավել է, և դեռ չեն կարողանում վերակառուցել այն։