Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ժիզել Պելիկոն արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանին՝ երկրի բարձրագույն պարգևին»

14 Հուլիսի, 2025

default.jpg

Սեռական բռնության դեմ ուղղված պայքարում խորհրդանիշ դարձած ֆրանսուհի Ժիզել Պելիկոն ստացել է Ֆրանսիայի ամենաբարձր պետական պարգևը՝ Պատվո լեգեոնի շքանշանը։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել Բաստիլիայի գրավման օրվա կապակցությամբ ստորագրված հատուկ հրամանագրում։

2025 թվականին Ֆրանսիայի կառավարությունը Պատվո լեգեոնի շքանշանով պարգևատրել է 589 մարդու։

Ժիզել Պելիկոն միջազգային ճանաչում ձեռք բերեց այն բանից հետո, երբ հրաժարվեց իր նախկին ամուսին Դոմինիկ Պելիկոյի դատական գործով անանուն մնալու իրավունքից։ Վերջինս երկար տարիներ Ժիզելին տվել է հանգստացնող դեղեր և կազմակերպել տասնյակ անծանոթ տղամարդկանց՝ նրան բռնաբարելու համար։ 2024 թվականի դեկտեմբերին ֆրանսիական դատարանը Դոմինիկ Պելիկոյին դատապարտեց 20 տարվա ազատազրկման՝ որպես առավելագույն պատիժ։ Ժիզել Պելիկոն մասնակցել է դատավարության գրեթե բոլոր լսումներին։