Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Եգիպտոսում հայտնաբերվել է 5100 տարեկան թագավորի ժայռապատկեր՝ հնագույն պատմության նոր գաղտնիք»

13 Հուլիսի, 2025

default.jpg

Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ հին եգիպտական ժայռապատկերը, ամենայն հավանականությամբ, ստեղծվել է Առաջին դինաստիայի սկզբնական շրջանում՝ մոտ 5100 տարի առաջ։

Պատկերի վրա նկարված է նավակ, որում, ենթադրաբար, նստած է թագավորական անձնավորություն, թեև հստակ երևում են միայն գլուխն ու աջ ուսը։ Ոճական առումով փորագիրը նման է նախադինաստիական և վաղ Առաջին դինաստիայի շրջանի եգիպտական այլ ժայռապատկերների, որոնք դեռևս լավ ուսումնասիրված չեն հնագետների կողմից։

Հետազոտության համաձայն, այս նմանությունները կարող են վկայել, որ նոր հայտնաբերված պատկերը կարող է բանալի հանդիսանալ հին եգիպտական պետության ձևավորման գաղտնիքները բացահայտելու համար։

«Նավակները հին եգիպտական արվեստում ամենատարածված պատկերներից են,– նշում է ուսումնասիրության հեղինակ, Բելգիայի Մալգրե-Տուտ թանգարանի տնօրեն Դորիան Վանհուլեն։ – Նախադինաստիական և վաղ դինաստիական շրջաններում (մ.թ.ա. մոտ 4500-3085թթ.) նավակը լայն կիրառություն ուներ և կրում էր խորը գաղափարական ու խորհրդանշական իմաստ»։

Այս յուրօրինակ ժայռապատկերը հայտնաբերվել է Նեղոսի արևմտյան ափին՝ Ասուանի մոտ, 2022 թվականի նոյեմբերին։ Այն գտնվել է ժայռապատկերների վերաբերյալ ուսումնասիրության ընթացքում, որը կատարվել էր Նոր Ասուան քաղաքի կառուցման նախապատրաստական փուլում։ Վանհուլեն այս մասին նշել է իր ուսումնասիրության մեջ, որի արդյունքները տպագրվել են «Antiquity» ամսագրում։

Փորագրության վրա պատկերված է զարդարանքներով հարուստ նավակ, որը աջ կողմից քաշում են հինգ մարդկանց պատկերներ։

Նավի հետևի մասում կանգնած է մի մարդ՝ թիակը ձեռքին։ Նրա կողքին գտնվում է փակ տարածություն, որը, հավանաբար, նավախցիկ է, և որտեղ, ըստ ամենայնի, նստած է մեկ այլ անհատ։

Վանհուլեն ենթադրում է, որ այդ անձը կարող է լինել թագավորական տան ներկայացուցիչ։ Սակայն որոշ մանրամասներ վատ պահպանված են, ինչը դժվարացնում է անձի ճշգրիտ նույնականացումը։ Փորագրության մեջ նստած մարդը, ըստ երևույթին, ունի երկար կզակ, որը «բնորոշ էր վաղ շրջանի կառավարիչների պատկերներին։ Հնարավոր է, որ դա կեղծ մորուք է, որն առաջին դինաստիայի փարավոնները սկսել են կրել»,– գրել է Վանհուլեն իր հետազոտության մեջ։