Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայաստանում եղանակային փոփոխություններ. առանձին շրջաններում անձրև ու կարկուտ է սպասվում

13 Հուլիսի, 2025

default.jpg

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում հաջորդ երկու օրերի ընթացքում սպասվում է բարձր մակարդակի հրդեհավտանգ իրավիճակ։

Հայաստանի տարածքում հուլիսի 13-ի կեսօրից մինչև 14-ը տեղումներ չեն սպասվում։ Հուլիսի 15-ին կեսօրից, ինչպես նաև 16-ին՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ որոշ վայրերում՝ կարկուտ։

Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն ամպրոպի ժամանակ կարող է ուժեղանալ մինչև 18-20 մ/վ։ Հուլիսի 13-15-ը երեկոյան ժամերին Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի նախալեռնային գոտիներում քամու արագությունը կհասնի 15-18 մ/վ։

Հուլիսի 15-16-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կիջնի 3-4 աստիճանով։

Հայաստանի պետական հիդրոմետերասպասարկման ծառայությունը տեղեկացնում է, որ Երևանում հուլիսի 13-ի կեսօրից մինչև 14-ը տեղումներ չեն ակնկալվում։ Հուլիսի 15-17-ը երեկոյան քաղաքի առանձին թաղամասերում կարճատև անձրևի հավանականություն կա։ Երեկոյան ժամերին քամին կուժեղանա մինչև 15-18 մ/վ։

Մարզերում օդի ջերմաստիճանը կլինի հետևյալը՝

Շիրակ՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +27+30,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +27+29,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +33+35,
Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +26+29,
Լոռի՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+32,
Տավուշ՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +29+34,
Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +25+29,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +33+37,
Արարարատ՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+38,
Արմավիր՝ գիշերը՝ +19+20, ցերեկը՝ +37+39,
Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +25+29,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +36+39,
Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +35+39,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +28+32: