Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Լավ սովորիր, որ լավ ապրես»՝ Փաշինյանը հստակ ուղերձն է հղել աշակերտներին (վիդեո)

13 Հուլիսի, 2025

default.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հրապարակել՝ ուղղված աշակերտներին։ Նա ընդգծել է, որ կրթությունը հիմնական պայմանն է ապահով ապագայի համար։

«Մեր ուղերձը բոլոր աշակերտներին շատ հստակ է՝ լավ սովորիր, որ լավ ապրես։ Եթե կրթության միջոցով դուք՝ երեխաներ, լավ ապրեք, դրա շնորհիվ լավ կապրի նաև ձեր ընտանիքը, ձեր ընտանիքի հետ՝ ձեր համայնքը, ձեր համայնքի հետ՝ ձեր մարզը, ձեր մարզի հետ՝ ձեր պետությունը»,– գրել է Փաշինյանը։

Նույն օրը ներկայացվել է Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքը։ Շինարարությունն իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ։ Կառավարությունը դպրոցն ապահովել է նոր երաժշտական գործիքներով, ինչը կհնարավորություն տա սովորողներին զարգանալու իրենց ստեղծագործական ունակություններում։

Նոր շենքը նախատեսված է արդիական պահանջներին համապատասխան, որպեսզի երեխաները կարողանան ստանալ բարձրորակ կրթություն և զարգացնել իրենց տաղանդը։ Նախագծի իրականացումը կարևոր քայլ է համայնքային ենթակառուցվածքների զարգացման գործում։