Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ողբերգական ավտովթար Արագածոտնում. «Mercedes»-ը պտտվել է ու դաշտում հայտնվել՝ 3 վիրավորներից 20-ամյա ու 21-ամյա երիտասարդներին բժիշկներին չի հաջողվել փրկել»

13 Հուլիսի, 2025

a66902324985d0570acd1e3514f4aca5_1752388124.webp

Երեկ՝ հուլիսի 12-ին, Արագածոտնի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 20:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 69-րդ կիլոմետրի հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գործելով՝ բախվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տվյալներով՝ ավտովթարի հետևանքով տուժել են 21-ամյա Տարոն Տիգրանյանը, 21-ամյա Գառնիկ Միքայելյանը և 20-ամյա Սամվել Ղազարյանը, որոնք ծանր վիճակում տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին օգնության են հասել անցորդները, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները և «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։ Փրկարարները երկու վիրավորի պատգարակներով հասցրել են շտապօգնության մեքենաներին, ապա հոսանքազրկել ավտոմեքենան և տեղում հերթապահություն իրականացրել։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը, ինչպես նաև Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի աշխատակիցները՝ Աղասի Խաչատրյանի և Արման Բաղդասարյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են պարեկ Էրիկ Ումրոյանը և կրտսեր պարեկ Արթուր Մելոյանը։

Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբ՝ բաժնի պետ Ալեքսեյ Կարապետյանցի և ավագ քննիչ Ավետիք Տեր-Պողոսյանի ղեկավարությամբ։ Քրեական գործ է հարուցվել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հուլիսի 13-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Տարոն Տիգրանյանն ու Սամվել Ղազարյանը գիտակցության չգալով՝ մահացել են։ Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։