Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Նուբարաշենի ոստիկանության աշխատակիցները պետի հետ դոփել են տեղում, մայրը այրել է տունն ու վնասել անչափահաս երեեխաներին»

13 Հուլիսի, 2025

18dea09f6453fc5d95403655da229841_1752390285.webp

Այսօր՝ հուլիսի 13-ին, Երևանի Արին Բերդ թաղամասում բռնկված դեպքից հետո փրկարարներն ու տեղի բնակիչները փրկել են երկու երեխայի կյանքը։ Իրադարձությունները տեղի են ունեցել առավոտյան ժամը 06:40-ի սահմաններում, երբ ահազանգ է ստացվել, թե տանը գտնվող կինը սպառնում է ինքնասպանություն գործել ու երեխաներին վնասել դանակով։

Տեղ ժամանած Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները հայտնաբերել են, որ 36-ամյա Անահիտ Ս.-ն վնասել է իրեն, որից հետո վառել է բնակարանը։ Մինչ փրկարարների ժամանումը հարևանները ինքնուրույն հաջողել են մարել կրակը։

Տանից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 և 5 տարեկան երկու երեխա՝ ստացած դանակի վնասվածքներով ու այրվածքներով։ Երևանի 103 շտապօգնության բժիշկների խումբը տեղում ցուցաբերել է նախնական բուժօգնություն, որից հետո երեխաներին տեղափոխել են բուժհաստատություն։ Այնուհետև, կայունացած վիճակում նրանց ուղարկել են Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ լրացուցիչ բուժման։

Տեղի բնակիչները, խոսելով լրագրողի հետ, դժգոհել են Նուբարաշենի համայնքային ոստիկանությունից՝ նշելով, որ կանխարգելիչ միջոցառումների պակասի պատճառով տեղի է ունեցել դժբախտ պատահար։ Հարևաններն ընդգծել են, որ Անահիտ Ս.-ի հոգեկան առողջության վերաբերյալ խնդիրները հայտնի են եղել տեղի ոստիկանությանը։

Ըստ տեղեկությունների՝ կասկածյալը երեխաների մայրն է։ Ոստիկանության Նուբարաշենի բաժինը փաստաթուղթ է կազմել դեպքի վերաբերյալ, որը կարող է ուղարկվել քննչական մարմիններ:

Հիշեցնում ենք, որ կասկածյալը համարվում է անմեղ, մինչև դատարանի վճիռով ապացուցված չլինի նրա մեղքը: