Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ամենամիայնակ երկիրը» Եվրոպայում նշվել է

13 Հուլիսի, 2025

default.jpg

Սկանդինավյան այս երկիրը աչքի է ընկնում միայնակ ապրող մարդկանց բարձր տոկոսով, ինչը կարող է լուրջ ռիսկեր ստեղծել մեծամասշտաբ աղետների ժամանակ։ Վիճակագրության համաձայն՝ Շվեդիան հաճախ դասվում է աշխարհի ամենամիայնակ երկրների շարքին՝ երկարատև ձմռան պայմանների և մենակ ապրելու տարածվածության պատճառով։

Տվյալները նշում են, որ երկրի բնակչության 41%-ն ապրում է մենակ։ Դա զգալիորեն բարձր է, օրինակ, Իսպանիայի 28%-ի համեմատ։ Սակայն միայնակ կյանքը Շվեդիայում միշտ չէ, որ ընկալվում է որպես բացասական երևույթ։ «Միայնություն» (ensamhet) բառն այստեղ հաճախ կրում է դրական իմաստ՝ որպես անձնական ազատության խորհրդանիշ։

Չնայած դրան՝ Շվեդիայի իշխանությունները մտահոգված են միայնության աճող միտումով։ Նրանք մշակում են հատուկ ծրագրեր, քանի որ այս զգացուղը կարող է վնասել քաղաքացիների առողջությանը և խաթարել քաղաքացիական պաշտպանության համակարգի աշխատանքը։ Վերջին տարիներին երկիրը վերակառուցել է այդ համակարգը՝ աղետների դեպքում արագ արձագանքելու համար։

Առողջապահության ոլորտի մասնագետները միայնությունը դիտարկում են որպես հանրային առողջության սպառնալիք։ Նրանք առաջարկում են պայքարել այս երևույթի դեմ՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերին։

2024 թվականի կազմված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ շվեդ բնակչության 6%-ը «հաճախ կամ մշտապես» զգում է միայնություն, իսկ 13%-ը՝ «ժամանակ առ ժամանակ»։ Ամենաշատ տառապողները երիտասարդներն են (16-29 տարեկան) և 77 տարեկանից բարձր թոշակառուները։ Այս խմբերում յուրաքանչյուր հինգերորդն իրեն մշտապես մենակ է զգում։

Ռիսկի գոտում գտնվող մարդկանց 24%-ն ունի հոգեկան առողջության խնդիրներ, իսկ 28%-ը՝ ինքնասպանության մտքեր։ Այս տվյալները հաստատում են, որ միայնությունը ծանր հետևանքներ է թողնում հասարակության վրա։