Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Տղամարդը դստերը գնդակահարել է TikTok-ի օգտահաշիվը ջնջելուց հրաժարվելու պատճառով»

12 Հուլիսի, 2025

default.jpg

Պակիստանում հայրը գնդակահարել է իր 16-ամյա դստերը՝ չհանդուրժելով, որ նա մերժել է ջնջել իր էջը TikTok հավելվածում։ Ուրբաթ օրը ոստիկանությունը հաստատել է տեղի ունեցածի մանրամասները։

Պակիստանում, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը մուսուլմաններ են, հաճախ են գրանցվում ընտանեկան բռնության դեպքեր, երբ կանայք խախտում են համայնքում ընդունված խիստ վարքի նորմերը, այդ թվում՝ սոցիալական ցանցերում։

«Աղջկան խնդրել են հեռացնել իր հաշիվը TikTok-ից։ Երբ նա հրաժարվել է, հայրը նրան կրակել է», – AFP լրատվական գործակալությանը ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը։

Ոստիկանական տվյալներով՝ երեքշաբթի օրը հայրը սպանել է դստերը՝ դա ներկայացնելով որպես «պատվի համար» կատարված սպանություն։ Ոստիկանությունը ձերբակալել է մեղավորին։

Ռավալպինդի քաղաքի ոստիկանությունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, նշել է, որ զոհի ընտանիքը նախնական հաղորդագրություններում փորձել է սպանությունը մատնանշել որպես ինքնասպանություն։ Քաղաքը գտնվում է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի մոտակայքում։