Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սիրիայում հրդեհների հետևանքով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ հաստատում է

12 Հուլիսի, 2025

default.jpg

Սիրիայի Քեսաբի շրջանում բռնկված հրդեհների հետ կապված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից տուժածներ չկան։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Նրա խոսքով, այս պահին տվյալներ չկան ո՛չ հայաստանցի քաղաքացիների, ո՛չ էլ Քեսաբի հայ համայնքի անդամների տուժելու մասին։ Հարցի դրության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ներկայումս բացակայում են։

Հիշատակենք, որ Լաթաքիա նահանգում վերջին օրերին ուժեղացած հրդեհները մոտեցել են Քեսաբի հայկական գյուղերից մեկին։ Շարունակվում են հրդեհաշիջման և տարածքի անվտանգության ապահովման աշխատանքները: