Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հաբիբոլլահ Սայարին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ժամանակավոր պետ

13 Հունիսի, 2025

Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մի շարք նշանակումներ է կատարել երկրի զինված ուժերի բարձրագույն ղեկավարությունում՝ ի պատասխան վերջին իրադարձություններին։

Ինչպես հաղորդում է Nour News-ը, այաթոլլայի հրամանագրով՝

  • Հաբիբոլլահ Սայարին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ժամանակավոր պետ,
  • իսկ գեներալ Ահմադ Վահիդին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նոր հրամանատար։

Հաբիբոլլահ Սայարին մինչ այս ծառայել է որպես Իրանի բանակի փոխհրամանատար։

Այս նշանակումները հաջորդել են Իսրայելի ավիահարվածներին, որոնց հետևանքով, ըստ Իրանի պետական հեռուստատեսության, զոհվել են զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մոհամմադ Բաղերին, ինչպես նաև ԻՀՊԿ գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, որի մահը պաշտոնապես հաստատվել է։