Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Հրապարակ». Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում

13 Հունիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, 2018-ից այդ պաշտոնը զբաղեցնող Ռազմիկ Մկրտչյանը հրաժարական տվեց` հայտարարելով, թե անձնական պատճառներով է հեռանում։

Մինչդեռ լուրեր կային, որ ՔՊ-ում ունեցած խնդիրներով է պայմանավորված նրա հեռացումը։ Նրանից առաջ էլ պաշտոնից հրաժարական էր տվել Նոր Նորքի թաղապետը: Արաբկիրի թաղապետն էլ դեռ կալանավորված է:

Եթե Նոր Նորքում արդեն իսկ «Հանրապետություն» կուսակցության հաջորդ ներկայացուցչը նշանակվեց վարչական ղեկավար, ապա Շենգավիթում դեռ հայտնի չէ՝ ով է փոխարինելու ՔՊ-ական Մկրտչյանին։ Քաղաքապետարանից մեզ փոխանցեցին՝ վարչական ղեկավարի պարտականությունները կատարում է նրա տեղակալ Անդրանիկ Մինասյանը։

Վերջինս աչքի է ընկել 2020-ին, երբ շեֆի՝ Ռազմիկ Մկրտչյանի հետ ծեծի էր ենթարկել համայնքապետարանի աշխատող Գեւորգ Պողոսյանին։ Հարուցվել էր քրեական գործ, որը նույն՝ 2020-ին էլ իրավապահները «ջրել» էին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում