Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Օդի ջերմաստիիճանը կշարունակի բարարձրանալ. առաջիկա 5 օրում հրրդեեհների վտանգ է սպասվում»

12 Հուլիսի, 2025

default.jpg

Հանրապետության տարածքում հուլիսի 12-ի ցերեկը և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան ուղղությամբ կփչի 2-5 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։ Հուլիսի 12-ից 15-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռնային գոտիներում քամին կուժեղանա 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկից մինչև 14-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Արարատյան դաշտում և Սյունիքի մարզի հովիտներում առաջիկա 5 օրերի ընթացքում պահպանվելու է բարձր հրդեհավտանգ իրավիճակ։

Հայաստանի պետական հիդրոմետերոյական ծառայության տվյալներով, Երևանում հուլիսի 12-ի ցերեկը և 13-ին եղանակը կլինի առանց տեղումների։ Երեկոյան ժամերին քամին կուժեղանա 15-18 մ/վ արագությամբ։ Հաջորդ գիշեր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կկազմի +21-ից +23 աստիճան, իսկ հաջորդ օրը կեսօրին՝ +36-ից +38 աստիճան։

Հայաստանի մարզերում օդի ջերմաստիճանը կլինի՝

Շիրակ՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +27+31,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +27+30,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +32+35,

Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +26+29,

Լոռի՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +28+32,

Տավուշ՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +29+34,

Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +25+29,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +33+37,

Արարատ՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+38,

Արմավիր՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +37+39,

Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +25+29,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +37+39,

Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +35+39,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +28+31: