Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԻՀՊԿ-ն հայտարարում է վճռական պատասխան սիոնիստական թշնամուն․ գեներալ Սալամին սպանվել է Իսրայելի հարվածից

13 Հունիսի, 2025

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պաշտոնապես հաստատել է իր գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի մահը՝ տեղի ունեցած Իսրայելի ավիահարվածների արդյունքում։ Այս մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։

Հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն խորին ցավակցություն է հայտնել Սալամիի զոհվելու կապակցությամբ՝ նրան անվանելով «Իսլամական հեղափոխության ամենաակնառու հրամանատարներից մեկը», ով անվերապահ նվիրվածություն էր ցուցաբերում ժողովրդի և հեղափոխության իդեալներին։

«ԻՀՊԿ-ն, զինված ուժերի այլ ստորաբաժանումների և իսլամական Ումմայի հավատարիմ զինվորների հետ միասին, լիակատար զգոնությամբ պատրաստ է վճռական և կոշտ պատասխան տալ սիոնիստական թշնամու ագրեսիային», — նշվում է հայտարարությունում։

Կորպուսը նաև նշել է, որ արդեն ձեռնարկվել են նախազգուշական միջոցներ և հակահարվածի պլանավորում, և շեշտել, որ պատասխանը լինելու է այնպիսին, որ «խորը ափսոսանք կառաջացնի թշնամու համար»։

Այս իրադարձությունների ֆոնին Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակաբար ընդգծում է, որ ի պատասխան ցանկացած հանցավոր գործողության՝ պատասխանն անխուսափելի է լինելու։