Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Viva»-ն Մատենադարանին է նվիրել բացառիկ մագաղաթյա Ավետարան

11 Հուլիսի, 2025

**Բասենի հինավուրց գանձը՝ 355 տարի անց Մատենադարանում**

Հայոց ցեղասպանության ժամանակ կորած համարվող պատմական մագաղաթյա Ավետարաններից մեկը՝ Պարսամ երեցի գրչին պատկանող ձեռագիրը, 355 տարի անց վերադարձել է Մատենադարան։ Այս մատյանը վաղ 20-րդ դարում տեսել և նկարագրել է ազգագրագետ, բանահավաք և բանասեր Երվանդ Լալայանն իր «Վասպուրականի ձեռագրացուցակում»։ Լալայանի կազմած ցուցակում ընդգրկված է 480 ձեռագիր, որոնցից 281-ը պահվում է Մատենադարանում, իսկ 199-ը մինչ օրս համարվում էին անհայտացած։ Այսօր այդ թիվը մեկով փոքրացավ։

**17-րդ դարի պատմական գանձ**

1670 թվականին Բասեն գավառում ստեղծված և Հայոց ցեղասպանության ժամանակ կորած համարվող այս մագաղաթյա Ավետարանը այժմ պահվում է Մատենադարանի հավաքածուում։ Ձեռագրի ձեռքբերման ծախսերը մասամբ հոգացել է «Վիվա Արմենիա»-ն՝ նվիրաբերելով 15 200 000 դրամ։ Մատյանի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակներում կազմակերպված «1 տարվա հավերժությունը. Մատենադարանի ձեռագրական համալրումները» ցուցադրության ժամանակ։ Միջոցառմանը ներկա էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայագետներ, ձեռագրագետներ, թանգարանների ներկայացուցիչներ և մշակութային գործիչներ։

Screenshot%202025-07-10%20180752.jpg
IMG-20250711-WA0001.jpg
IMG-20250711-WA0000.jpg

**Մատենադարանի տնօրենի խոսքը**

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նշել է.
«Մատենադարանի գործընկերների շարքը համալրվեց այս անգամ «Վիվա Արմենիա»-ի նվիրատվությամբ։ Կորած համարվող այս Ավետարանը, որը կոչվում է «Փրկագործ», շնորհիվ իրենց աջակցության վերադարձավ տուն։ Այսուհետ այս նույն տիտղոսը կարող ենք տալ նաև «Վիվա Արմենիա»-ին, քանի որ նրանց շնորհիվ այս գանձը գտավ իր հավերժական տեղը Մատենադարանում»։

**Վիվայի աջակցությունը և պատասխանատվությունը**

«Մատենադարան այցելելիս իմացա, թե ինչ ջանքեր են գործադրում մշակութային ժառանգությունը հայրենիք վերադարձնելու համար։ Նույնքան տպավորիչ էր Մատենադարանի աշխատակիցների աշխատանքը՝ մանրակրկիտ վերականգնելով պատմության էջերը։ Սա պարզապես գիտական աշխատանք չէ, այլ մեր պատմության հանդեպ սիրո արտահայտում»,— նշել է «Վիվա Արմենիա»-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանը։

5.jpg
4.jpg
1.jpg

**Արմեն Ավետիսյանի խոսքերը**

«Չինական առածն ասում է. «Նախնիներին մոռանալ նշանակում է լինել առվակ՝ առանց աղբյուրի, ծառ՝ առանց արմատների»։ Չնայած ես լիարժեք հայերեն չեմ խոսում, սակայն դա չի խանգարում ինքնությանս հանդեպ հավատքիս։ Այս օրը հիշարժան է, երբ 355 տարի առաջ ստեղծված այս Ավետարանը վերադարձավ հայրենիք»,— արտահայտվել է «Վիվա Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

0T0A5782.jpg
0T0A5777.jpg
0T0A5662.jpg

**Ավետարանի նկարագիրը**

Մագաղաթյա Ավետարանն ունի մուգ շագանակագույն դրոշմազարդ կազմ, ոսկեզօծ խաչով և դեկորատիվ տարրերով։ Ձեռագիրը գրված է բոլորագրով և պարունակում է չորս ավետարանիչների՝ Մաթևոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի գործերը։

0T0A5840.jpg
0T0A5832.jpg
0T0A5786.jpg

Առանձնահատուկ ուշագրավ են մանրանկարները՝ ավետարանիչների պատկերներով, գունեմուտ տառերով և լուսանցազարդերով։ Այս մանրանկարները աչքի են ընկնում վառ գույներով և կոմպոզիցիոն կատարելությամբ։