Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Սոցապ նախարարությունը պատասխանել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ծրագրի մասին հարցերին»

10 Հուլիսի, 2025

default.jpg

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրի վերաբերյալ շատացող հարցերը: Ներկայացնում ենք հարցաշարն ու նախարարության մանրամասն պատասխանները:

Հարց 1. Կարելի՞ է արդյոք 2024 թ. իրացված հավաստագրի դրական մնացորդն օգտագործել բնակարանի վերանորոգման համար:

Պատասխան. Այո, դրական մնացորդը կարող է օգտագործվել նաև տան վերանորոգման համար՝ անկախ հավաստագիրն իրացնելու ժամկետից: Դրական մնացորդի տվյալները ստանալուց հետո պետք է դիմել համագործակցող բանկ: Վերանորոգման համար հնարավոր է ծախսել մինչև 4 մլն դրամ, ընդ որում՝ ընտանիքի 6-րդ և հաջորդ յուրաքանչյուր անդամի դեպքում գումարը ավելանում է 800 հազար դրամով՝ առավելագույնը 8 մլն դրամ սահմանաչափով:

Հարց 2. 2026 թ. ծնված երեխաները կներառվե՞ն ծրագրում:

Պատասխան. Այո, եթե ընտանիքը ներկայացրել է դիմում և ստացել հավաստագիր մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը, ապա ծրագրի շրջանակներում կհամարվի նաև ընտանիքի 2026 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ծնված երեխան:

Հարց 3. Հնարավո՞ր է 2025 թ. ձևակերպված հիփոթեքային վարկի մարում ստանալ:

Պատասխան. Այո, ծրագրի շրջանակում կարող են օգտվել 2025 թ. հուլիսի 1-ի դրությամբ ձևակերպած և ծրագրի պայմաններին համապատասխանող հիփոթեքային վարկ ստացած շահառուները:

Հարց 4. Կարո՞ղ ենք ծրագրից օգտվել՝ ունենալով գյուղատնտեսական նշանակության հող կամ կիսակառույց շինություն:

Պատասխան. Այո, պայմանով, որ 2023 թ. սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ ձեր կամ ընտանիքի անդամների սեփականության իրավունքով գույքի մակերեսը չգերազանցի ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 12 քմ-ը (50% և ավելի մասնաբաժնով): Հակառակ դեպքում ծրագրից օգտվել չեք կարող:

Հարց 5. Ինչպե՞ս և ե՞րբ կարելի է դիմել միջգերատեսչական հանձնաժողովի:

Պատասխան. Դիմել կարող են ծրագրին դիմած, բայց շահառու չճանաչված ընտանիքները՝ ուղարկելով գրություն e-request.am հարթակով: Հնարավոր չլինելու դեպքում կարող եք առձեռն դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3): Մերժում ստանալուց հետո երկամսյա ժամկետում պետք է ներկայացնել գրավոր դիմում-բողոք: