Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՔՊ-ն Վաղարշապատի համայնքապետի թեկնածու է առաջադրում Արգիշտի Մեխակյանին. ՏԿԵ նախարարը բացատրում է որոշման պատճառները

12 Հունիսի, 2025

Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցությունը Վաղարշապատի համայնքապետի թեկնածու է առաջադրում Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանին։ Այս մասին հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Լրագրողների հարցին, թե արդյոք Վաղարշապատի և Խոյ համայնքների միավորումը կատարվում է՝ Մեխակյանի՝ նախկինում Խոյում զբաղեցրած պաշտոնի շնորհիվ ՔՊ-ի օգտին ձայներ ապահովելու նպատակով, նախարարը պատասխանեց․ «Ո՛չ, այդ նպատակով չի արվում։ Մենք գնում ենք համայնքների միավորման գործընթացին՝ խոշորացված կառավարման արդյունավետությունը հաշվի առնելով»։

Նա ընդգծեց, որ Վաղարշապատը միակ համայնքն է, որն այս պահին դուրս է մնացել խոշորացման տրամաբանությունից․ «Վաղարշապատը մեր միակ համայնքն է, որը 2021-ին միացել է ընդամենը մեկ գյուղական բնակավայրի։ Հիմա փորձում ենք համայնքը բերել նույն տրամաբանության մեջ»։

Խուդաթյանը հավելեց, որ համայնքների խոշորացումը փուլային գործընթաց է և շարունակվելու է մինչև 2026 թվականը․ «Սա շարունակական պրոցես է և պայմանավորված չէ որևէ քաղաքական հանգամանքով»։

Ինչ վերաբերում է Արգիշտի Մեխակյանի թեկնածությանը՝ որպես Վաղարշապատի համայնքապետ, նախարարը նշել է, որ նա լավագույն թեկնածուն է․ «Պարոն Մեխակյանը միակ մարդն է, որն այս համայնքի կառավարմանը մասնակցել է թե՛ Խոյում՝ որպես համայնքի ղեկավար, թե՛ Վաղարշապատում՝ որպես տեղակալ։ Նա քաջատեղյակ է համայնքի խնդիրներին՝ աշխատելով մարզպետի, փոխմարզպետի և այլ պաշտոններում։ Մենք վստահ ենք, որ Էջմիածնի և Խոյի բնակիչներն ավելի հարմար թեկնածու չեն ունենա»։

Խուդաթյանը նաև հայտարարեց, որ Մեխակյանը կգլխավորի ՔՊ նախընտրական ցուցակը։

Նույն օրը նախատեսված էր Վաղարշապատի համայնքի ավագանու արտահերթ նիստը, սակայն այն չկայացավ ՔՊ խմբակցության բոյկոտի պատճառով։

Ավելի վաղ «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը հայտնել էր, որ դաշինքը մասնակցելու է նիստին և համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրելու է սեփական թեկնածուին։

Դավիթ Խուդաթյանը պարզաբանեց՝ ՔՊ-ն նպատակ ունի նախաձեռնել ավագանու նոր ընտրություններ, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ավագանին երկու անգամ չկարողանա ընտրել համայնքի ղեկավար։