Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Գեղամ Նազարյան. «Նպատակն իմպիչմենտը չէ, այլ՝ «Հայաստան» դաշինքին թիրախավորելը»

12 Հունիսի, 2025

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը քննադատորեն է վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Պատգամավորը շեշտեց՝ սա լուրջ քաղաքական գործընթաց չէ, այլ ուղղված է «Հայաստան» դաշինքի թիրախավորմանը։

«Այն, ինչ նախաձեռնվել է, այնքան անլուրջ գործընթաց է… Ես հասկանում եմ, որ նպատակը ոչ թե իմպիչմենտն է, այլ «Հայաստան» դաշինքին թիրախավորելը», – ասաց Նազարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ստորագրելու է Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ։

Նրա խոսքով՝ որևէ դիմում կամ առաջարկություն իրեն չեն ուղղել ստորագրություն դնելու համար։ «Ես իմ ստորագրությունը դնել կամ չդնելու հարց չեմ տեսնում, որովհետև ինձ նույնիսկ չեն էլ դիմել։ Ուղղակի ցավ եմ ապրում, որ այս իրավիճակն է ստեղծվել», – հավելեց պատգամավորը։

Նազարյանն ընդգծեց, որ ուշադիր հետևում է գործընթացին ու դրան ուղեկցող մեղադրանքներին. «Ես նաև հասկացել եմ, որ որևէ մեկը որևէ ստորագրություն չի էլ դրել։ Այնպես որ՝ հենց հասնի իմ ստորագրությանը, ու ես տեսնեմ, որ պրոցեսը լուրջ է, ու կա թեկնածու, որն իրոք կարող է լինել վարչապետի թեկնածու, այլ ոչ թե մեկին գտել են, ստիպել են կամ համոզել են, որ այս դերը խաղա…։ Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն։ Երբ կլինի լուրջ պրոցես, կարծիքս կհայտնեմ»։