Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՄԻՊ-ի գնահատման արդյունքները քննարկվել են գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացում

9 Հուլիսի, 2025

default.jpg

Անահիտ Մանասյանի գլխավորությամբ քննարկվել է գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ հուլիսի 8-ին տեղի է ունեցել առցանց աշխատանքային հանդիպում՝ նվիրված գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման վերաբերյալ Պաշտպանի հաստատության կատարած գնահատման արդյունքներին:

Հիշեցնենք, որ պարգևադրոշմի ներդրման գործընթացը հանրային հաստատությունների համար մեկնարկել էր 2024 թվականի ապրիլի 9-ին։ Հայաստանում պարգևադրոշմի գործարկումը տեղի է ունեցել առաջին անգամ, իսկ ՄԻՊ-ն դարձել է առաջին ազգային հաստատությունը, որն անցել է համապատասխան գնահատում։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են․

  • Պաշտպանի հաստատության նախնական գնահատման արդյունքները
  • Գենդերային հավասարության պարգևադրոշմի ռազմավարական ուղղությունները
  • Առաջիկա գործողությունների պլանը

Ողջունելով մասնակիցներին՝ Ա. Մանասյանը ընդգծել է, որ կանանց իրավունքների պաշտպանությունը և խտրականության բոլոր ձևերի վերացումը ՄԻՊ-ի աշխատանքի հիմնական ուղղություններից է։ Նա նշել է, որ համատեղ ջանքերով պետք է բացահայտել առկա խնդիրները՝ դրանց արագ լուծում գտնելու համար։

Քննարկմանը մասնակցել են ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներ Ժաննա Հարությունյանն ու Տամարիս Ռոզեբալը, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի անդամներ։

Ինչ է գենդերային հավասարության պարգևադրոշմը

ԳՀՊ-ն հատուկ մեթոդաբանություն է, որն ուղղված է պետական մարմիններին աջակցելուն՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման 5-րդ նպատակի (գենդերային հավասարություն) շրջանակում դրույթներն իրավական ակտերում ամրագրելու համար։ Ծրագրի հիմնական նպատակն է խթանել կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը՝ պետական համակարգի կատարելագործման միջոցով։

Ծրագիրն իրականացվում է Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման» հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ ՄԱԶԾ-ի համապատասխան ծրագրի շրջանակում։