Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

**Պեսկովը արձագանքել է Թրամփի՝ Մոսկվա և Պեկին «ռմբահարելու» սպառնալիքներին**

9 Հուլիսի, 2025

default.jpg

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը չգիտի՝ կեղծ են արդյոք Դոնալդ Թրամփի կողմից Մոսկվային ու Պեկինին ռմբակոծելու սպառնալիքների մասին հաղորդումները։

«Չգիտենք՝ սա կեղծ է, թե ոչ։ Այսօր շատ կեղծ տեղեկատվություն է շրջանառվում, հաճախ ավելի շատ, քան ճշմարտացին։ Մենք միշտ այս հանգամանքից ելնում ենք՝ տեղեկատվությունը վերլուծելիս»,– ասել է Պեսկովը լրագրողներին։

Նա նշել է, որ Մոսկվան հանգիստ է վերաբերվում ԱՄՆ-ի կոշտ հռետորաբանությանը։ «Առաջին հերթին, Թրամփն ընդհանուր առմամբ կոպիտ ոճ ունի իր արտահայտություններում»,՝ ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովն ավելացրել է, որ նման հայտարարություններից անկախ՝ Ռուսաստանը պատրաստ է շարունակել երկխոսությունը ԱՄՆ-ի հետ՝ երկկողմ հարաբերությունները բարելավելու համար։ «Մենք ակնկալում ենք շարունակել բանակցությունները Վաշինգտոնի հետ և աշխատել հարաբերությունների վերականգնման ուղղությամբ»։

Մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում կարեւոր տարաձայնություններ չկան։ «Տարաձայնություններ չկան։ Երկու կողմերն էլ ցանկանում են խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով և հնարավորինիս արագ»,- ասել է Պեսկովը։

Հիշատակենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, թե Թրամփը անցյալ տարի դոնորների հետ փակ հանդիպման ժամանակ խոսել էր Ռուսաստանին ու Չինաստանին ռմբակոծելու սպառնալիքի մասին՝ կապված Ուկրաինայի և Թայվանի հետ կապված իրավիճակների։