Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Կրեմլը շոկի մեջ է՝ նախկին նախարար Ռոման Ստարովոյտի մահվանից հետո

8 Հուլիսի, 2025

default.jpg

Մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անմիջապես տեղեկացրել են նախկին տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտի մահվան մասին։ Պեսկովն այդ դեպքը բնութագրել է որպես ցնցող։

Ճեպազրույցի ժամանակ մամուլի քարտուղարն ասել է. «Հետաքննությունը շարունակվում է, և այն պետք է պատասխան տա բոլոր հարցերին։ Քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել, ենթադրություններ կարող են անել լրատվամիջոցները և քաղաքական վերլուծաբանները, սակայն մենք դա անելու մտադրություն չունենք»։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Վլադիմիր Պուտինը հեռացրել էր Ռոման Ստարովոյտին տրանսպորտի նախարարի պաշտոնից։ Մի քանի ժամ անց նախկին նախարարի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի մարզի Օդինցովո քաղաքում։ Նրա կողքին եղել է անձնական ատրճանակ։ Ռուսաստանի քննչական կոմիտեն առաջնահերթ տարբերակ հաղորդել է ինքնասպանության մասին։