Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Անչափահասը BMW-ով Երևանի Կոմիտասի պողոտայում բախվել է գովազդային վահանակին. վիրավոր կա»

7 Հուլիսի, 2025

2830617e9400f0d764b9cbf2e846b5ee_1751906607.webp

**Վթար Երևամբ. երիտասարդ վարորդի BMW-ն բախվել է գովազդային վահանակին**

Այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 19:30-ին, Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ 17-ամյա Ռոբերտ Մարանգոզյանը «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով շեղվել է երթևեկելի գոտուց՝ Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում բախվելով գովազդային վահանակին։ Վթարի հետևանքով վահանակը կոտրվել է, իսկ մեքենան հայտնվել է մայթին։

Ինչպես հաղորդվում է, միջադեպի հետևանքով մեկ մարդ տեղափոխվել է Երևանի Հերացու անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոց՝ մարմնական վնասվածքներով։

Դեպքի վայր են ժամացել Երևանի Ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցներ՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են պարեկներ Հովհաննես Առաքելյանն ու Արամ Տոնոյանը։

Ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է Երևանի Քննչական կոմիտեի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների բաժին։ Քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ, սկսել է միջադեպի հանգամանքների պարզաբանումը։

Սթափության փորձաքննությունը ցույց է տվել, որ վարորդը հետազոտության պահին սթափ է եղել։ Քննիչի հանձնարարությամբ մեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության պահեստային հատված։

Ներկայումս հետաքննությունը պարզում է, թե արդյոք տուժողը վնասվածքներ է ստացել մեքենայի բախումից, թե գովազդային վահանակի փլվելու հետևանքով։

*Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի:*