Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«6 վիրավոր. 2 Mercedes-ներ բախվել են Լոռու մարզի Պուշկինյան ոլորաններում | ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ»

7 Հուլիսի, 2025

**Ավտովթար Լոռու մարզում՝ վեց հոգի տարհանվել է բժշկական կենտրոններ**

Ավտովթար Լոռու մարզում

Հուլիսի 7-ին, ժամը 20:30-ի սահմաններում, Լոռու մարզի Վանաձոր–Ստեփանավան ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրի հատվածում («Պուշկինյան ոլորաններ»), բախվել են երկու «Mercedes» մակնիշի մեքենաներ։

Տվյալների համաձայն՝ վթարի հետևանքով վեց անձ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Դրանցից չորսը տեղափոխվել են Ստեփանավանի, իսկ երկուսը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ։ Հետագայում Ստեփանավանի հիվանդանոցում գտնվող երիտասարդներից մեկը տեղափոխվել է Վանաձոր։

Տարածքում անմիջապես աշխատանքներ են սկսել Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի և ավագ տեսուչ Արման Սուքիասյանի ղեկավարությամբ։ Տարածքը սահմանազատվել է, իսկ մեքենաները տեղափոխվել են Ստեփանավանի ոստիկանական բաժնի պահեստ։

Քննչական գործողությունները սկսվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության կողմից։ Սկսվել է քրեական գործ՝ պարզելու վարորդների և տուժածների ինքնությունը։

**Ծանուցում.**
Կասկածվողը կամ մեղադրյալը համարվում է անմեղ, մինչև նրա մեղավորության հաստատումը դատարանի վճռով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան։

Լուսանկարը՝ Արմինե Դանիելյանի։