Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Շտապօգնության մեքենա և Opel Vectra բախվել են Մարտունիում․ կա վիրավոր | ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ»

7 Հուլիսի, 2025

Ավտովթար Գեղարքունիքի մարզում

Ավտովթար Գեղարքունիքի մարզում՝ վիրավորվել է շտապօգնության բժիշկ

Հուլիսի 7-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Մարտունի քաղաքում տեղի է ունեցել ավտովթար։ Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են «УАЗ» շտապօգնության ավտոմեքենան՝ վարում էր 63-ամյա Մելիք Մկրտչյանը, և «Opel Vectra» մակնիշի մեքենան՝ վարում էր 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանը։

Վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Գեղարքունիքի մարզի ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են պարեկներ Հովսեփ Սիմոնյանն ու Սմբատ Ալավերդյանը։

Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունից դեպքի վայր է ժամանել քննչական խումբ՝ բաժնի պետ Արթուր Ավագյանի գլխավորությամբ։

Մարտունու քննչական բաժնում վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի կողմից՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։