Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ինդոնեզիայի Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը ժայթքել է՝ մոխրի սյունը 18 կմ բարձրացնելով

7 Հուլիսի, 2025

default.jpg

Ինդոնեզիայի Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը երկուշաբթի օրը նորից ժայթքել է՝ մինչև 18 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն արձակելով։ Ստացված տվյալների համաձայն՝ մոխիրը ծածկել է հարևանությունում գտնվող գյուղերը։ Հաղորդում է AP գործակալությունը։

Ինդոնեզիայի երկրաբանական ծառայությունից հայտնել են, որ ժայթքման ընթացքում հրաբուխը լանջերով դեպի ներքև մոխրի և գազերի տաք հոսքեր է ուղարկել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Հունիսի 18-ին տեղի ունեցած հզոր ժայթքումից հետո Լևոտոբի Լակի-Լակիի համար սահմանվել է առավելագույն տագնապի մակարդակ։ Այդ պահից սկսած՝ վտանգի գոտին տարածվում է 7 կիլոմետր շառավղով, քանի որ հրաբուխը մնում է բարձր ակտիվության մեջ։

Այս հրաբուխն արդեն մի քանի անգամ զոհեր է պատճառել։ Անցյալ տարվա նոյեմբերին 9 մարդ է մահացել, տասնյակներն են վիրավորվել։ Այս տարվա գարնանը նույնպես գրանցվել է նոր ժայթքում։

1584 մետր բարձրությամբ Լևոտոբի Լակի-Լակին գտնվում է Արևելյան Ֆլորես շրջանում և Լևոտոբի Պերեմպուան հրաբխի հետ միասին կազմում է «երկվորյակ»՝ միմյանց մոտ գտնվող երկու հրաբուխ։

Ինդոնեզիան կղզեխումբ է՝ 270 միլիոն բնակչությամբ։ Այն տեղակայված է Խաղաղ օվկիանոսի «կրակի օղակ» կոչվող գոտում, որտեղ բարձր սեյսմիկ ակտիվություն և հրաբխային ժայթքումներ են լինում։ Երկրում առկա են մոտ 120 ակտիվ հրաբուխներ։